Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 24 » Ռեալը ոչ միայն հակագրոհներով է խաղում.Կլոպ
21:33
Ռեալը ոչ միայն հակագրոհներով է խաղում.Կլոպ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս ունի, որ երկրպագուները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայանալիք «Ռեալի» դեմ խաղի ժամանակ կդառնան իր թիմի 12-րդ ֆուտբոլիստը՝ փոխանցում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Կլոպի սաները սեփական դաշտում են հյուրընկալելու հզոր մրցակցին:

«Այդ խաղում երկրպագուների գործոնը մեծ դեր է ունենալու: Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ մարզադաշտում յուրահատուկ մթնոլորտ տիրի: Եվ մենք գիտենք, թե ինչպիսի հաշիվ է մեզ պետք պատասխան հանդիպումից առաջ: «Ռեալը» ակումբ է, որ իր ձեռքի տակ ունի մի քանի խաղային ոճեր: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նրանք տիրում էին գնդակին ժամանակի 68 տոկոս հատվածում: Այնպես որ նրանք խաղում են ոչ միայն հակագրոհներով: Սակայն ես չեմ ցանկանում ասել, թե ինչպես եմ պատրաստվում հաղթել «Ռեալին»,- հայտարարել է գերմանացի մարզիչը: 

Դիտումներ: 334 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]