Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » «Ռեալը» համաձայնության է եկել «Բորուսիայի» հետ, սակայն Լևանդովսկին չի ցանկանում տեղափոխվել Մադրիդ
09:22
«Ռեալը» համաձայնության է եկել «Բորուսիայի» հետ, սակայն Լևանդովսկին չի ցանկանում տեղափոխվել Մադրիդ

Դորտմունդի «Բորուսիան» համաձայնվել է վաճառել իր թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն Մադրիդի «Ռեալին», տեղեկացնում է CNN-ի լրագրող Տանկրեդի Պալմերին:

Նշվում է, որ ակումբները համաձայնեցրել են Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվողի տրանսֆերի պայմանները: Մադրիդյան կողմը գերմանացիներին վճարելու է 30 մլն. եվրո փոխհատուցում: Սակայն նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստը հրաժարվում է տեղափոխվել Մադրիդ:

Ավելացնենք, որ ավելի վաղ «Բորուսիան» մերժել էր Մյունխենի «Բավարիայի» առաջարկը, իսկ այսօր լուրեր էին հայտնվել, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրվում է նաև կատալոնական «Բարսելոնան»:

Դիտումներ: 364 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]