Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Ռեալը Չեմպիոնների լիգայի լավագույն ակումբն է. Գյունդողան
19:59
Ռեալը Չեմպիոնների լիգայի լավագույն ակումբն է. Գյունդողան
Ռեալը Չեմպիոնների լիգայի լավագույն ակումբն է. Գյունդողան

Դորտմունդի «Բորուսիայի»կիսապաշտպան Իլքայ Գյունդողանըկարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իրնեց մրցակցի`«Ռեալի» մասին:

«Մենք դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, և դա շատ կարևոր է մեզ համար: Հրաշալի աշխատանք ենք կատարել: «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Կարծում եմ` լավագույնը Չեմպիոնների լիգայում: Սակայն մեզ արդեն հաջողվել է հաղթել մադրիդցիներին: Ամեն դեպքում, նրանք այս զույգի ֆավորիտն են: Ուրախ եմ, որ պետք է դիմակայենք Կրիշտիանոյինև Օզիլին: Կփորձենք ամեն ինչ անել եզրափակիչ դուրս գալու համար», – Գյունդողանի խոսքերը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակչի «Բորուսիա» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին:

Դիտումներ: 302 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]