Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 26 » Ռեալը ցանկանում է ձեռք բերել Ատլետիկի դարպասապահին
22:16
Ռեալը ցանկանում է ձեռք բերել Ատլետիկի դարպասապահին
Ռեալը ցանկանում է ձեռք բերել Ատլետիկի դարպասապահին

Մադրիդի «Ռեալը» առաջարկ է արել Բիլբաոյի «Ատլետիկին» 18-ամյա դարպասապահ Կեպա Արիզաբալագային գնելու համար։ Այս մասին հաղորդում է AS-ն։

Արիզաբալագայի տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։ Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ատլետիկ Բ» թիմի կազմում մասնակցել է 4 հանդիպման և բավական լավ տպավորություն է թողել։

Բասկյան ակումբի մարզչական շտաբը ցանկանում է ամեն գնով թիմում պահել հեռանկարային դարպասապահին, սակայն դեռ հայտնի չէ, թե որ ակումբում նա հանդես կգա նոր մրցաշրջանում։

Դիտումներ: 353 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]