Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 11 » Քանի դեռ «Ռեալը» մարզիչ չունի ապա Իգուաինի տրանսֆերը չի կայանա
09:35
Քանի դեռ «Ռեալը» մարզիչ չունի ապա Իգուաինի տրանսֆերը չի կայանա

Արգենտինացու ապագան հարցականի տակ է:

«Յուվենտուսի» տնօրեն Բեպպե Մարոտան հաստատել է, որ հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերի հարցով բանակցությունները Մադրիդի «Ռեալի» հետ ժամանակավորապես դադարացվել են: Մարոտան ու թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անյելին կիրակի օրը ճաշել են «Արքայական» ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի ու գործակալ Էռնեստո Բրոնցետիի հետ:

-Իգուաինն այսօրվա դրությամբ չի գտնվում տրանսֆերային շուկայում, քանի որ «Ռեալը» սպասում է նոր գլխավոր մարզչի նշանակմանը: Այն բանից հետո, երբ պաշտոնապես կայանա նշանակումը, մենք ևս մեկ անգամ կհանդիպենք նրանց հետ,- ասել է Մարոտան Sky Sport Italia-ի հետ զրույցում:

Դիտումներ: 307 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]