Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Պատասխան խաղում կարող ենք հետ բերել կորցրածը. Մոուրինյո
10:05
Պատասխան խաղում կարող ենք հետ բերել կորցրածը. Մոուրինյո

Պատասխան խաղում կարող ենք հետ բերել կորցրածը. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (1։4)։

«Այսօր հաղթեց այն թիմը, որը մի գլուխ ավելի ուժեղ էր մրցակցից։ «Բորուսիան» թե՛ անհատապես, և թե՛ թիմային խաղով ավելի ուժեղ էր։ Նրանք յուրաքանչյուր առանձին դիմակայությունում հաղթում էին, ավելի ակտիվ էին մեզնից։ Երբ մրցակիցը պրեսինգի էր դիմում, անմիջապես կորցնում էինք գնդակը։

Դրանով հանդերձ, պետք է ասեմ, որ այսօր «Ռեալի» ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին հաղթելու համար։ Պատասխան խաղում դեռ կարող ենք հետ բերել կորցրածը», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Դիտումներ: 287 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]