Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » Մարիո Գոմեսը կարող է հայտնվել «Ռեալում»
13:29
Մարիո Գոմեսը կարող է հայտնվել «Ռեալում»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է AS.com-ը:

Գոմեսը «Ռեալի» ղեկավարության կողմից դիտարկվում է որպես Գոնսալո Իգուաինին փոխարինող: Վերջինս, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Յուվենտուս»:

Նշենք, որ Մարիո Գոմեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Նապոլին» և «Ֆիորենտինան»:

Հաշվի առնելով այն հանագամանքը, որ Գոմեսը չի մտնում մյունխենյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ծրագրերի մեջ, նրա տեղափոխությունը շատ հավանական է:

Դիտումներ: 268 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]