Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 26 » Կասիլյաս. Բորուսիային հաղթելու և եզրափակիչ դուրս գալու համար պետք է մեռնել խաղադաշտում
15:24
Կասիլյաս. Բորուսիային հաղթելու և եզրափակիչ դուրս գալու համար պետք է մեռնել խաղադաշտում
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ իր թիմը՝ Չեմպիոնների լիգայի կիսազերափակչի 2 դիմակայությունների արդյունքում ունակ է հաղթել Դորտմունդի «Բորուսիային»:

Հիշեցնենք, որ առաջին արտագնա մրցավեճում Ժոզե Մոուրինյոյի սաները պարտվեցին 1:4 հաշվով:

«90 րոպեի ընթացքում ամեն ինչ կարող է լինել: Եզրափակիչ դուրս գալու համար պետք է մեռնել խաղադաշտում: Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղադաշտ դուրս կգան, հաջողության հասնելու համար ամեն ինչ կանեն»,- ասել է Կասիլյասը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արքայական ակումբի» ավագը հաստատել էր, որ խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Դիտումներ: 324 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]