Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Կարվախալը՝ Ռեալ, Խեսեն՝ Բայեր
20:10
Կարվախալը՝ Ռեալ, Խեսեն՝ Բայեր

«Ռեալի» երիտասարդական թիմի առաջատար Խեսե Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել Գերմանիայում։

Ինչպես հայտնում է AS-ն, «արքայական ակումբը» մտադիր է «Բայերից» վերադարձնել պաշտպան Դանի Կարվախալին և փոխարենը զիջել Ռոդրիգեսին։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Կարվախալին լևերկուզենցիներին վաճառել էր հետ գնելու իրավունքով, որից և մադրիդցիները կօգտվեն առաջիկա ամռանը։

Իսկ ինչ վերաբերում է 20-ամյա Խեսեին, նա համարվում է իսպանական ֆուտբոլի ծագող աստղ։ Նրան ցանկանում են ձեռք բերել Պրիմերան ներկայացնող մի շարք ակումբներ, սակայն «Ռեալը» մտադիր է շարունակել համագործակցությունը «Բայերի» հետ։

Դիտումներ: 318 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]