Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 20 » Կամային հաղթանակ | Ռեալ - Բետիս 3:1 (Տեսանյութ)
22:19
Կամային հաղթանակ | Ռեալ - Բետիս 3:1 (Տեսանյութ)
  

Քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Բետիս» հանդիպումը, որը կայանում էր Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Թիմը կարողացավ առանց մեծ ջանքեր գործադրելու հաղթանակ տանել այն մրցակցի դեմ խաղում, որին առաջին շրջանում պարտվել էր նվազագույն հաշվով: Խաղի հաշիվը առաջին խաղակեսի վերջին րոպեին բացեց Օզիլը՝ հիանալի պատ խաղարկելով Բենզեմայի հետ:

Երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկեց Կարիմ Բենզեման՝ ստանալով Ռոնալդուի հիանալի փոխանցումը: Ավելի ուշ Նաչոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ու Խորխե Մոլինան 11 մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղի 91-րդ րոպեին Մեսութ Օզիլը դուբլ ձևակերպեց՝ գնդակը մխրճելով Ադրիանի դարպասը:

Կարելի է ասել՝ թիմը հաջող հանձնեց վերջին քննությունը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ ու հիմա բոլոր ուժերը կկենտրոնացնի գերմանացիների դեմ խաղին նախապատրաստվելու համար:

«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Բետիս»՝ 3:1
Գոլերը՝ Օզիլ, 45՛, 90+1՛, Բենզեմա, 57' - Խորխե Մոլինա, 73՛, 11մ 


Դիտումներ: 307 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]