Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » Հունիսի 9-ին կհանդիպեն «Ռեալի» ու «Յուվենտուսի» լեգենդները
13:55
Հունիսի 9-ին կհանդիպեն «Ռեալի» ու «Յուվենտուսի» լեգենդները

2013 թվականի ապրիլի կեսերին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացել էր երկու գրանդ ակումբների լեգենդների հանդիպման պաշտոնական շնորհանդեսը:

Corazon Classic Match 2013 Veracruz բարեգործական խաղը կկայանա հիվանդ երեխաների պաշտպանության շրջանակներում: Մադրիդի «Ռեալի» հիմնադրամը հանդիպում է կազմակերպել Թուրինի «Յուվենտուսի» լեգենդների հետ: Ինչպես հայտնի է, իսպանական ու իտալական այս ակումբների միջև վաղուց լավ հարաբերություններ են հաստատվել ու նման խաղը' բարեկամության հաստատումն է:

Ակնկալվում է, որ մադրիդյան ակումբի լեգենդների թիմում հանդես կգան Հիերոն, Զիդանը, Կարանկան, Ֆիգուն, Մորիենտեսը: Թուրինցիների պատվիրակները կլինեն Նեդվեդը, Պեսոտտոն ու այլ նախկին ֆուտբոլիստներ, հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Դիտումներ: 267 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]