Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 20 » Հնարավոր է Կարանկան գլխավորի ԱՄԷ-ի ակումբներից մեկը
16:25
Հնարավոր է Կարանկան գլխավորի ԱՄԷ-ի ակումբներից մեկը

Մադրիդի «Ռեալում» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նախկին օգնական Այտոր Կարանկան կարող է անհատական մարզչական կարիերա սկսել Արաբական Միացյալ Էմիրություններում:

Իսպանացի մասնագետն այս պահին կոնկրետ առաջարկ ունի ԱՄԷ-ի ակումբներիից մեկից: Միևնույն ժամանակ, Մոուրինյոն նրան տեղ է առաջարկել «Չելսիում» իր մարզչական շտաբում:

Հիշեցնենք' 39-ամյա Կարանկան գործող պայմանագիր ունի «Արքայական» ակումբի հետ, բայց կողմերը չեն պատրաստվում շարունակել համագործակցությունը: Մասնագետի ճակատագիրը կորոշվի մոտ օրերս:

Դիտումներ: 362 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]