Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Հարգում ենք Ռեալին. Սանտանա
20:32
Հարգում ենք Ռեալին. Սանտանա

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ֆելիպե Սանտանան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին։

«Արդեն խաղացել ենք «Ռեալի» հետ և գիտենք միմյանց։ Հարգում ենք մեր մրցակիցներին և հասկանում, թե որքան բարդ հանդիպում է լինելու։ Ամեն դեպքում կփորձենք հաղթել առաջին խաղում, որպեսզի երկրորդ հանդիպման ժամանակ մեզ համար ավելի հեշտ լինի։

Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, ապա դա մեր երազանքն է»,- Սանտանայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա»- «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին։

Դիտումներ: 320 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]