Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 25 » Ֆլորենտինո Պերեսը` Անչելոտիի, Իսկոյի, Բեյլի և Ռոնալդուի պայմանագրի մասին
11:13
Ֆլորենտինո Պերեսը` Անչելոտիի, Իսկոյի, Բեյլի և Ռոնալդուի պայմանագրի մասին

Մադրդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 20 Minutos-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի առաջիկա ծրագրերից, Կարլո Անչելոտիի` թիմը գլխավորելուց, Իսկոյի և Բեյլի տրանսֆերենրից, ինչպես նաև Ռոնալդուի պայմանագրի երկարաձգումից:

Անչելոտի-Կարլո Անչելոտին իմ նախընտրած մարզիչն է: Մենք սպասում ենք «ՊՍԺ»-ի հետ Լորան Բլանի պայմանագրի կնքելուն: Դրանից հետո կհայտարարվի Անչելոտիի նշանակման մասին:

Իսկո-Իսկոն Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա ցանկանում է խաղալ «Ռեալում», և նույնն էլ մենք ենք ցանկանում: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, նրա տեղափոխության խնդիրը կլուծվի մոտ օրերս:

Բեյլի տրանսֆերային արժեքը-Ֆուտբոլիստները երբեք թանկ կամ էժան չեն լինում: Ֆիգուն, Զիդանը, Բեքհեմը, Ռոնալդուն ակումբին մեծ եկամուտ են բերել..

Ռոնալդու-Վստահ եմ` Կրիշտիանու Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրը և «Ռեալում» կավարտի կարիերան:

Մեջբերված է Marca-ից:

Դիտումներ: 363 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]