Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 7 » Ֆլորենտինո Պերես. «Մոուրինյոն «Ռեալին» նոր մակարդակի բարձրացրեց»
21:26 Ֆլորենտինո Պերես. «Մոուրինյոն «Ռեալին» նոր մակարդակի բարձրացրեց» | |
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կատարած աշխատանքի համար, հաղորդում է Football España-ն:
- Մենք հրավիրել էինք Մոուրինյոյին, որ նա թիմին նոր մակարդակի բարձրացնի, ինչն էլ պորտուգալացին արեց: Չնայած «Բարսելոնային» զիջելու հանգամանքին, նա հաղթեց լիգայում և երկրորդ տեղը զբաղեցրեց: Նա միշտ քննադատության թիրախ է եղել, բայց այն փաստ, որ մենք երկար ժամանակ չէինք կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը, իսկ Մոուրինյոյի հետ մենք երեք անգամ դուրս եկանք կիսաեզրափակիչ, միայն հարգանքի է արժանի: Կցանկանայի, որ Մոուրինյոյին Մադրիդում հիշեին, որպես մի մարզչի, ում շնորհիվ մենք վերելք ապրեցինք և շարունակական անկմանը վերջ տվեցինք,- նշել է Պերեսը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |