Գլխավոր էջ »
2013 »
Ապրիլ »
8 » Ֆերգյուսոնը ցանկանում է Ռոնալդուին տեսնել Յունայթեդում. Պալիստեր
13:47 Ֆերգյուսոնը ցանկանում է Ռոնալդուին տեսնել Յունայթեդում. Պալիստեր |
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Պալիստերը խոսել է«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի` «Օլդ Թրաֆորդ» հնարավոր վերադարձի մասին: «Ես հաստատ գիտեմ, որ Ալեքս Ֆերգյուսոնը կցանկանար Ռոնալդուին կրկին տեսնել «Յունայթեդում»: Սակայն նրա վերադառնալու հնարավորությունը շատ ցածր է: Ամեն դեպքում, շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Մոուրինյոն կմնա «Ռեալում»: Եթե նա հեռանա, ապա Ռոնալդուն նույնպես կարող է մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին: Չնայած որ «Յունայթեդին» Չեմպիոնների լիգայում պայքարից դուրս թողեց «Ռեալը», մանչեսթերցիները կրկին ապացուցեցին, որ լավագույնն են Պրեմիեր լիգայում: Դա նույնպես կարող է կարևոր դեր խաղալ Կրիշտիանոյի համար: Ֆերգյուսոնը երբեք չի բավարարվում ձեռք բերածով և ցանկանում է նոր բարձունքների հասնել: Նրա գլխավորությամբ պորտուգալացին կարող է տիտղոսներ նվաճել», – Պալիստերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
|
Դիտումներ: 294 |
Ավելացրեց: Flarton
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]