Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 29 » Երեքշաբթի օրը մեզ շատ են պետք գալու Ռոնալդուի գոլերը. Խեդիրա
15:10
Երեքշաբթի օրը մեզ շատ են պետք գալու Ռոնալդուի գոլերը. Խեդիրա
Երեքշաբթի օրը մեզ շատ են պետք գալու Ռոնալդուի գոլերը. Խեդիրա

«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրանկիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի»հետ պատասխան խաղից իր ակնկալիքներով:

«Բոլոր նրանք, ովքեր ճանաչում ենՌոնալդուին, գիտեն, որ նա միշտ պատրաստ է ցանկացած խաղի` անկախ նրա կարևորությունից: Նա օրինակելի պրոֆեսիոնալ է, ինչպես իմ բոլոր թիմակիցները: Սակայն երեքշաբթի օրը մեզ առավել քան երբևէ պետք են լինելու նրա գոլերը: Հուսով եմ` թիմային լավ խաղ կցուցադրենք:
Շատ կարևոր է արագ գոլ խփել: Գլխավոր մարզիչը շատ լավ է նախապատրաստել մեզ այդ հանդիպմանը: Կփորձենք պրեսինգի ենթարկել դորտմունդցիներին` միևնույն ժամանակ գլխակորույս չնետվելով հարձակման: Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են նրանք հակագրոհում», – Խեդիրայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակչի առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է «Ռեալին» 4:1 հաշվով:

Դիտումներ: 289 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]