18:19 Ձեռքերս արդեն քոր են գալիս, ուզում եմ գլխավերևումս պահել ՉԼ-ի գավաթը. Ռամոս | |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Գալաթասարայի» հետ սպասվող դիմակայության մասին։ «Նոր ձեռքբերումներից հետո «Գալաթասարայն» ավելի ուժեղ է դարձել։ Բոլոր այն ակումբները, որոնք դուրս են եկել քառորդ եզրափակիչ, կփորձեն ապացուցել, որ պատահականորեն չեն հայտնվել այստեղ։ Դրոգբան ու Սնեյդերը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են։ Սակայն «Գալաթասարայն» ուժեղ է հատկապես թիմային, այլ ոչ թե անհատական խաղով։ Տանը պետք է անառիկ պահենք սեփական դարպասը, քանի որ արտագնա խաղը շատ բարդ է լինելու։ Ցավոք, Չեմպիոնների լիգայում դեռ չեմ հաղթել, սակայն հույս ունեմ, որ դա մեզ կհաջողվի անել, քանի որ ձեռքերս արդեն քոր են գալիս. ուզում եմ պահել այդ գավաթը գլխավերևումս», – իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |