Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 16 » Անչելոտին երկուշաբթի կգլխավորի «Ռեալը»
17:42
Անչելոտին երկուշաբթի կգլխավորի «Ռեալը»

«Ռեալը» երկուշաբթի օրը կհայտարարի «ՊՍԺ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նշանակման մասին:

54-ամյա իտալացու պաշտոնական ներկայացումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, հաղորդում է Cadena Cope-ն:

Երկու ակումբները ներկայումս բանակցում են այն փոխհատուցման վերջին մանրամասների շուրջ, որի արդյունքում մադրիդցիները վճարելու են 2 մլն. եվրո:

Ըստ աղբյուրի տեղեկությունների' «Արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակներն այս ամառ լինելու են հարձակվող Էդինսոն Կավանին ու կիսապաշտպան Արթուրո Վիդալը: Առաջինի համար «Նապոլին» պահանջում է 63 մլն. եվրո, իսկ երկրորդի համար «Յուվենտուսը»' 50 մլն. եվրո:

Դիտումներ: 348 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]